Քաղաքական կրթություն
Ուսուցիչների վերապատրաստումներ
2015 թվականից դասավանդողների վերապատրաստման դասընթացներ պարբերաբար տեղի են ունենում Լեփսիուշաուս Պոտսդամում, որոնք ճանաչված են Բրանդենբուրգ նահանգի և Բեռլին քաղաքի կողմից։ Այդ նպատակով մշակվել է դիդակտիկորեն պատրաստված նյութերի ժողովածու և մեթոդական մեկնաբանություն օսմանյան պատմության, Հայոց ցեղասպանության և Յոհաննես Լեփսիուսի թեմաներով։
Կրթական առաջարկներ (ցեղասպանագիտական կրթություն)
Լեփսիուսհաուզ Պոտսդամը դպրոցական և այլ ուսումնական հաստատություններին առաջարկում է այցելել մշտական ցուցադրության՝ նվիրված Յոհաննես Լեփսիուսի կյանքին ու գործունեությանը: Հնարավոր է նաև պատվիրել տարբեր առարկայական բնագավառների մոդուլներ՝ սկսած Յոհաննես Լեփսիուսի և Հայոց ցեղասպանության մասին ցուցադրության այցելությունից մինչև արխիվում աղբյուրների վրա հիմնված աշխատանք (պատմական աշխատանքի մեթոդիկա) ու համեմատական ցեղասպանագիտական հետազոտություն: Եթե հետաքրքրված եք այս առաջարկներով, ապա մեր տնօրեն դր Ռոյ Քնոքեն կօգնի այդ հարցում։
ԵՄ նախագիծ «Գաղափարները եւ դրանց հետեւանքները.Ցեղասպանությունը եւ միջազգային արդարադատությունը 1919 թ.-ից հետո»
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ Եվրոպա), Հրեա ուսանողների Եվրոպական միության (EUJS) և գնչուական «PhirenAmenca» ՀԿ-ի համագործակցությամբ ու Եվրոպական միության «Եվրոպան քաղաքացիների համար» ծրագրի ֆինանսավորմամբ 2021թ. տեղի ունեցան բազմաթիվ միջոցառումներ։ Մանրամասն փաստագրումն ու աշխատանքային նյութերը կարող եք գտնել genocideandjusticeafter1919.com կայքում: