Աշխատակազմ


Դր. Ռոյ Քնոքեն Լեփսիուսհաուզ Պոտսդամի տնօրենն է: Նա փիլիսոփայություն և մշակութաբանություն է ուսանել Բեռլինի Հումբոլդտի համալսարանում և դոկտորի կոչում է ստացել Բոխումի Ռուհրի համալսարանում՝ ցեղասպանության բարոյական և սոցիալ-փիլիսոփայական ասպեկտների վերաբերյալ աշխատանքով։ Նրա հետազոտական հետաքրքրությունները ներառում են հումանիտարիզմի պատմությունը 1900-ականներին, ցեղասպանագիտությունը և 20-րդ դարում ծայրահեղ քաղաքական բռնության բարոյական պատմությունը:

Ուլրիխ Ռոզենաուն 2014 թ․-ից Լեփսիուսհաուզ Պոտսդամի գործադիր տնօրենն է կամավոր հիմունքներով։ Նա ուսանել է գերմաներեն, պատմություն և քաղաքագիտություն, իսկ մինչև իր թոշակի անցնելն աշխատել է որպես ուսուցիչ, ինչպես նաև Բեռլինում և Բրանդենբուրգում դպրոցների վերահսկողությունում: Որպես գործադիր տնօրեն նա պատասխանատու է Լեփսիուսհաուզի բոլոր ֆինանսական և կազմակերպչական խնդիրների և գործունեության համար: Նրան ամենօրյա աշխատանքի ընթացքում աջակցում է Միխայել Քյուհնը:

Միխայել Քյուհնը գիտաշխատող է։ Նա ավարտել է Բեռլինի Հումբոլդտ համալսարանի աֆրիկագիտության բակալավրը և նույն բուհում ուսանում է մեծահասակների կրթության մագիստրատուրայում: Լեփսիուսհաուզի կազմակերպչական հարցերով նա Ձեր տրամադրության տակ է որպես կոնտակտային անձ։

Դր. Հայկ Մարտիրոսյանը Լեփսիուսհաուզ Պոտսդամի գիտաշխատող է: Նա արևելագիտություն և թուրքագիտություն է ուսանել Երևանի պետական համալսարանում ու պաշտպանել է իր թեկնածուական ատենախոսությունը Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում Օսմանյան կայսրությունում «Հայաստանի օգնության գերմանական միության» որբախնամ և միսիոներական գործունեության (1896-1919 թթ․) մասին աշխատանքով։ Նրա գիտական հիմնական հետաքրքրություններն են Օսմանյան կայսրությունում առաքելությունների պատմությունը, Օսմանյան կայսրությունում գործունեություն ծավալած միսիոներուհիների ու միսիոներների կենսագրությունները և օգնության կազմակերպությունների ու հայերի փրկության աշխատանքների պատմությունը։

Բարթոլոմեուս Քյուհնը ուսանել է լատիներեն և պատմություն Բեռլինի Հումբոլդտ համալսարանի մանկավարժության բաժնում։ 2022 թ․ հոկտեմբերից նա աշխատում է պրոֆ. Հաչիկ Գացերիև դր. Ռոյ Քնոքեի հետ համատեղ Գերմանական հետազոտական ընկերակցության (DFG) »ՅոհաննեսԼեփսիուս. Հայկական հարցի վերաբերյալ գործունեություն» նախագծում։ Նրա և Լեփսիուզհաուզի միջև սերտ կազմակերպչական և անձնային համագործակցություն կա կամավոր հիմունքներով: Բարթոլոմեուս Քյուհնը Լեփսիուսհաուզի արխիվի քաջատեղյակ մասնագետ է։ Արխիվին առնչվող հարցերի կապակցությամբ կարող եք դիմել նրան։