Տան պատմությունը

Պոտսդամ քաղաքի Գղոսե Վայնմայստերշտրասե 45 հասցեում գտնվող տունը 1908-1926 թթ․ եղել է իրավապաշտպան ու աստվածաբան Յոհաննես Լեփսիուսի գործունեության վայրը, որտեղից իր «Զեկույց Թուրքիայում հայ ժողովրդի դրության վերաբերյալ» աշխատության ավելի քան 20․500 օրինակ1916 թ․ ամռանն ուղարկել է Ռայխսթագի և վյուրտեմբերգյան լանդթագի անդամներին, ողջ Գերմանիայի ավետարանական համայնքներին և գերմանական խոշոր օրաթերթերի խմբագրություններին։ Դրանով Լեփսիուսը ընդդիմացավ կայսերական կառավարությանը, որը Համաշխարհային պատերազմում դաշնակցի նկատմամբ ակնածանքից ելնելով՝ «ազգային պարտք» էր հռչակել մինչև պատերազմի ավարտը Թուրքիայում հայերի բնաջնջման վերաբերյալ  լռելը։

Յոհաննես Լեփսիուսի գործունեության վայրը

Գինի Փֆինգսթբերգից

Ժամանակակից Լեփսիուսհաուզ Պոտսդամը սկզբնապես եղել է Ֆրիդրիխ II-ի սպասավոր, գինեգործ Յոհան Գոթֆրիդ Ցայզինգի տունը, ով այստեղ 1772 թ․-ից ի վեր ավելի քան 14 մորգեն խաղողի այգի է մշակել։ Շենքի ամենահին հատվածը կամարակապ մառանն է։ Մոտավորապես 1800-ականներին իրականացվել են թեք տանիքով տան ընդարձակման առաջին աշխատանքները, որն այսօր էլ
հիմնականում պահպանվում է։ 19-րդ դարի առաջին կեսին շինությանն ավելացվել են մի շարք կցամասեր։ Դրան հաջորդել են վերակառուցումներն ու հարակից շինությունների հատակագծերը։ Առանձնատունը հյուսիսային վերնաճակատով երկհարկանի շինություն է, ունի պատշգամբ և պերգոլա, ինչպես նաև ճակատային ճոխ զարդարանք, որը, սակայն, 1930-ական թվականներին մասամբ վերացվել է։

Լեփսիուսհաուզ Պոտսդամը Պֆինգսթբերգի բնակելի տարածքի և այգիների ամբողջության մեջ որոշիչ գեղեցիկ տարր է: Գղոսե Վայնմայստերշտրասե 41-45 հասցեում գտնվող այգին, որը ստեղծվել է 1872 թ․ Գուստավ Մեյերի կողմից՝ բանկիր Հենկելի համար, այգիների ձևավորման արվեստի ամենանշանակալի արարումներից է, որոնցով պոտսդամյան այգու լանդշաֆտի պատկերը Ֆրիդրիխ Վիլհելմ IV-ի և Պետեր Ժոզեֆ Լենեի օրոք ավելի է ամբողջացվել։

Նկարների ենթագրեր․1772 թվականից ի վեր Յոհան Գոթֆրիդ Ցայզինգը վարում էր խաղողի այգու և գինետան (որն այժմ Լեփսիուսհաուզն է) տնտեսությունը։

Թերթի մնացորդները Լեփսիուսհաուզի վերանորոգումից առաջ

Խորհրդային արգելված գոտի

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ մինչև 1990-ական թվականների սկիզբը, տունը Խորհրդային բանակի կողմից օգտագործվել է որպես ռազմական դրամարկղ։ Այժմ այն ​​Պրուսական պալատների և այգիների հիմնադրամի սեփականությունն է։ Կարմիր բանակի հեռանալուց հետո շենքն անմխիթար վիճակում էր։ Լեփսիուսհաուզ Պոտսդամ աջակցության միություն ՀԿ-ն կարողացավ Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Բրանդենբուրգ երկրամասի, Պրուսական պալատների և այգիների հիմնադրամի, Հուշարձանների պաշտպանության գերմանական հիմնադրամի և Պոտսդամ քաղաքի միջոցներով, նաև՝ մասնավոր նվիրատվություններով տունը փրկել փլուզումից:

Շինությունն այժմ վերանորոգվել է հուշարձանների շենքային ստանդարտներին համապատասխան՝ վերականգնելով 1945 թվականից առաջ գոյություն ունեցող հատակագիծը։ Տունը երկարաժամկետ օգտագործման համար Լեփսիուսհաուզ Պոտսդամ աջակցության միության տրամադրության տակ է: