Հայաստանը և Եվրոպան. Մեղադրական ակտ ընդդեմ քրիստոնյա մեծ տերությունների և կոչ քրիստոնյա Գերմանիային

Հայաստանը և Եվրոպան
Մեղադրական ակտ
Հեղինակ՝
Յոհաննես Լեփսիուս
Խմբագիրներ՝
Հաճիկ Ռ. Գազեր, Ռոյ Նոքե և Բարթոլոմեուս Կյուն
Ավետարանական աստվածաբան Յոհաննես Լեփսիուսը (1858–1926) 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի գերմանական հումանիտար գործիչներից ամենանշանավորներից է։ Օսմանյան կայսրությունում հայ քրիստոնյա փոքրամասնության մասին նրա գրվածքները տպավորիչ կերպով փաստում են բազմազգ պետություններում բնակչության խմբերի համասեռացման շարժումների համատեքստում բարոյաքաղաքական հարցերի և եկեղեցական ժամանակակից զարգացումների շուրջ ծավալված բանավեճերը։ Նրա առաջին նշանակալի հրապարակումը՝ «Հայաստանը և Եվրոպան. Մեղադրական ակտ»-ը (1896 թ.), Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածների վավերագրությունն է։ Այս տեքստն առաջին անգամ ներկայացվում է քննական ակադեմիական հրատարակությամբ՝ տեքստային և աղբյուրագիտական մանրամասն մեկնաբանություններով, ստեղծման և ազդեցության պատմությամբ, ինչպես նաև ընդարձակ ցանկերով։
Հրատարակչության կայքում հետևյալ հղումով ամբողջական հրատարակությունը հասանելի է անվճար ներբեռնման համար՝